Բաժիններ՝

Թուրքիայում ազատ է արձակվել գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը

Թուրքիայում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին ազատ արձակելու մասին որոշում է կայացվել: Ուշագրավ է, որ թուրքական դատարանը լրագրողին ազատելու մասին որոշում է ընդունել Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման հաջորդ օրը: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:

Գերմանացի լրագրողը մեղադրվում էր «ժողովրդին թշնամանքի ու ատելության դրդելու», ինչպես նաև «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու» մեջ:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել էին Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել իր քաղաքացուն: Խնդրի առնչությամբ Մերկելը մտահոգություն էր հայտնել փետրվարի 15-ին Յըլդըրմի հետ հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728