Բաժիններ՝

Գերագույն դատարանը մերժեց Պուտինի առաջադրման դեմ Սոբչակի գանգատը

Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է Վլադիմիր Պուտինին նախագահի թեկնածու գրանցելու դեմ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի գագատը: Հայցվորի այն հայտարարությունը, թե չորրորդ նախագահական ժամկետը հակասում է Սահմանադրությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները դատարանում համարել են «ներքին համոզմունք», տեղեկացնում է ռուսական լրատվամիջոցներին:

Վճռի կայացման համար Գերագույն դատարանը ծախսել է ավելի քան մեկ ժամ: Վերադառնալով՝ դատավոր Նիկոլայ Ռոմանենկովը հայտարարել է, որ Պուտինի գրանցումը չեղյալ հայտարարելու հիմքեր չկան: Բացի դրանից, դատավորի խոսքով՝ Պուտինի գրանցումը չի խախտում հայցվորի իրավունքները: Սոբչակը հայտարարել է, թե զարմացած չէ վճռից.

«Գերագույն դատարանում նման հայցի հարուցումը կարող է կատարվել սոսկ նախագահի թեկնածուի կողմից, ուստի ես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից՝ ցույց տալու, թե մեզ մոտ ինչ վճիռներ են կայացնում դատավորները»: «Ես դա անում եմ, որպեսզի ընդգծեմ դատական բարենորոգման կարեւորությունը»,- պարզաբանել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս