Բաժիններ՝

Մոգերինին հայտնել է Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը

Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն եւ նրա ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ:

Այդ մասին  հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Խորհրդաժողովը, որը մենք ապրիլի 24-25-ին Բրյուսելում կանցկացնենք ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ, մեզ հնարավորություն կտա քաղաքական աջակցություն մոբիլիզացնել ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող գործընթացին եւ հումանիտար օգնություն սիրիացիներին երկրի ներսում ու տարածաշրջանում»,-լրագրողներին ասել է Մոգերինին՝ Սոֆիայում ամփոփելով ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստի արդյունքները:

ԵՄ-ն նախագահող Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի խոսքով՝ «խորհրդաժողովը տարածաշրջանային բոլոր ուժերին, ԵՄ-ին եւ ՄԱԿ-ին հնարավորություն կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել Սիրիայի ապագան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս