![](/banners/BeFunky-design.jpg)
Մեքսիկայում դելֆինների զանգվածային անկում է արձանագրվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/922728.jpg)
Միանգամից 54 դելֆիններ են նետվել Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆոռնիայի նահանգի ափ: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան երկրի շրջակա միջավայրի պաշտպանության դատախազությունը: Գերատեսչության տվյալներով՝ ձեռնարկված փրկարարական գործողության շնորհիվ հաջողվել է փրկել 33 ծովային կաթնասունների, սակայն 21 դելֆին սատկել է:
Մասնագետներն արդեն զննել են կենդանիների լեշերը եւ հանգել այն եզրակացության, որ դրանց ափ նետվել է հարկադրել գրոհը այլ տեսակի դելֆինների կողմից: Լեշերի վրա մնացել են վերքերի հետքերը, որոնք հասցրել են թշնամաբար տրամադրված ցեղակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: