Ֆլորիդացի հրաձիգը բուժում է անցել հոգեկան խանգարումների պատճառով
Նիկոլաս Քրուզը, որն, իշխանությունների տվյալերով՝ հրաձգություն է բացել Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում, ավելի վաղ բուժում է անցել հոգեկան խանգարումների պատճառով: Փետրվարի 15-ին CNN հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Բրոուարդի օկրուգի քաղաքագլուխ Բիմ Ֆարը։
«Մենք գիտենք, որ նա եղել է հոգեբուժական կլինիկայի պացիենտ,- ասել է նա:- Մենք գիտենք, որ նա հոգեկանի հետ կապված խնդիրներ է ունեցել: Նա բուժում է անցել, բայց մենք չենք կարող դրա հետ կապված մանրամասնությունների մեջ խորանալ»:
Associated Press գործակալությունն ավելի վաղ նշել է, որ, չնայած դրան, 19-այա Քրուզին հաջողվել է օրինականորեն ձեռք բերել AR-15 կիսաավտոմատ հրացան: Հեց դրանով է երիտասարդը փետրվարի 14-ին հրաձգություն բացել դպրոցում:
Փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցում հրաձգության զոհ է դարձել 17 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: