Բաժիններ՝

Ֆլորիդայում սգո արարողություն է անցկացվել հրաձգության զոհերի հիշատակին

Մի քանի հազար մարդ է մասնակցել փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի հիշատակի նվիրված սգո արարողությանը: Մոմերով արթնությունն այս գիշեր կայացել է տեղի զբոսայգում, որը գտնվում է հանցագործության վայրից 3,2 կիլոմետր հեռավորության վրա։

Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, արարողության կենտրոնական վայրը դարձել է ամֆիթատրոնը, որի բեմին կանգնեցված են տասնյոթ հրեշտակների լուսարձակող պատկերաքանդակները, որոնք խորհրդանշում են զոհվածների հոգիները: Նրանց անուններն ընթերցվել են, յուրաքանչյուր անունից հետո դադար է տրվել, որի ժամանակ հավաքվածները խմբովին խոստացել են. «Մենք չենք մոռանա»:

Ֆլորիդայում եւ ամբողջ երկրում տեղի են ունենում սգո միջոցառումներ: Նախագահ Դոնալդ Թրամփը Փարքլենդի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքների կապակցությամբ կարգադրել է մինչեւ փետրվարի 19-ի մայրամուտ խոնարհել դրոշները Սպիտակ տան, ԱՄՆ-ում եւ արտասահմանում ամերիկյան կառավարական շենքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս