Նկարահանման ժամանակ ալիքը ժայռից գցել է ամերիկացի ֆոտոմոդելին
Արուբում կատարվող նկարահանումները մոդել Քեյթ Ափթոնի համար քիչ էր մնում լուրջ վնասվածքներով ավարտվեր. ամերիկուհուն տապալել է հետեւից եկող ալիքը։ Ինչպես նշվում է հոլովակին կից գրառման մեջ, աղջիկը մասնակցում էր Sports Illustrated հանդեսի համար կատարվող նկարահանմանը:
Ափթոնը կեցվածք էր ընդունել լուսանկարչի առջեւ՝ կանգնելով Կարիբյան ծովի ոչ մեծ ժայռի վրա: «Իմ տեսակետից ալիքն այնքան մեծ չէր թվում, բայց այն հարվածեց ուղիղ ժայռին: Ինձ դուր եկավ նկարահանման մտահղացումը, բայց հենց որ ես մագլցեցի այնտեղ եւ ցած նայեցի, թվաց, որ այդ ամենը վատ կվերջանա»,-պատմել է Ափթոնը:
Ալիքի հարվածից մոդելն ընկնում է ջուրը: Նրա խոսքով՝ ընկնելուն նաեւ նպաստել է կիսաշրջազգեստը, որը չափազանց ծանր էր: Ասիստենտներն օգնել են աղջկան ոտքի կանգնել, ինչից հետո նկարահանումը շարունակվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: