![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԺԴՀ-ում նշում են երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/922876.jpg)
ԿԺԴՀ-ն նշում Է Ուղեցույց աստղի օրը պետական տոնը՝ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը. Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի լույս 16-ի գիշերը Փհենյանում այցելել է «Կիմսուսան» դամբարան, խոնարհվելու եւ ծաղիկներ դնելու իր հոր հուշարձանին։
Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընը կեսգիշերին մյուս բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ զինվորական շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է «Կիմսուսան» դամբարան, որտեղ հանգչում է նրա հայրը պապի՝ ԿԺԴՀ-ի առաջին նախագահ Կիմ Իր Սենի հետ: Կիմ Չեն Իրը վախճանվել է 2011 թվականի վերջին, այժմ կլրանար նրա 76 տարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: