Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ընտրությունները:
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, Եվրախորհրդարանի՝ երեկ Ադրբեջանի դեմ ընդունած բանաձևի առնչությամբ արտահերթ նիստ է հրավիրել:
Նվազագույնը 30 մարդ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե քաղաքում ուժայինների հետ բախումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով Թուրքիայի ՆԳՆ տվյալները: Ջիզրեն գտնվում է Իրաքի ու Սիրիայի սահմանին մոտ:
Հետախուզությունը իպրիտ գազի (մանանեխի գազ) կիրառման նվազագույնը 4 դեպք է հայտնաբերել սիրիա-իրաքյան սահմանի երկու կողմերում, BBC-ին հայտնել է ամերիկացի մի պետծառայող, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Instagram-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին:
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ ըստ իր հավաստի տեղեկությունների, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ կիրառում են ծանր սպառազինություն, ու կոչ է արել դադարեցնել բռնությունը:
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։
Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պայքարել ձայնից զրկված Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների իրավունքների համար, հայտարարել են Վաշինգտոնում անցնող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության կլոր սեղանի մասնակիցները, որոնց թվում էին մի շարք ամերիկյան օրենսդիրներ:
Իրադրությունն այս պահին շարունակում է լարված մնալ Ստամբուլի մի շարք թաղամասերում:
Արտասահմանյան հաշվեհամարներում իրանական սառեցված ակտիվները գնահատվում են 92 մլրդ դոլար:
«Հիմա իրավիճակը շատ ավելի լարված է, քան երբևէ, և միգուցե կփորձի Սերժ Սարգսյանն ավելի սուր դնել հարցերը, քան մինչ այդ, բայց արդյունքի վրա դա չի ազդելու, և ՀԱՊԿ-ն, որպես կառույց, ձեռնպահ կմնա որևէ դիրքորոշում արտահայտել կամ որևէ գործողություն նախաձեռնել այդ ուղղությամբ»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Վերջին 25 տարում մանկական մահացությունը ողջ աշխարհում կիսով չափ կրճատվել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու UNİCEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) համատեղ հետազոտության մեջ:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հրետանային դիրքերին, որը կրակային աջակցություն էր ցուցաբերում Զաբադանի քաղաքի (Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա) զորքերին:
Թուրքիայի արևմտյան մասում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 88 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր վերաբերմունքն է արտահայտել սիրիական հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ:
«Թուրքիայում հիմա շատ բարդ իրավիճակ է, այնտեղ իսկական պատերազմ է գնում: Մեր պետության սահմանների մոտ ևս սկսվել են բախումներ, ինչը վտանգավոր է մեզ համար: Եթե հարևանի տանը հրդեհ է, ապա այն վտանգավոր է նաև քեզ համար: Թե ինչպե՞ս դա կվերջանա՝ դժվարանում եմ ասել: ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները չեն պաշտպանում Թուրքիայի շահերը, ԱՄՆ-ը ավելի հաճույքով օգնում է քրդերին, որովհետև քրդական պետությունը եթե լինի, կդառնա նոր դաշնակից ԱՄՆ-ի համար»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Իրանցիներն իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են հանգստին ու իրենց մասին հոգ տանելուն, իսկ աշխատանքին հատկացնում են օրական ընդամենը 2 ժամ 55 րոպե:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ամերիկացի իշխանություններին հետևելով, անհանգստություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության թվաքանակի ավելացման մասին ստացվող լուրերի կապակցությամբ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանության է արժանացրել փախստականների թիվն ավելացնելու գաղափարը, որոնց Վաշինգտոնը կարող է ընդունել հաջորդ ֆինանսական տարում:
«Ամբողջ տարածաշրջանում այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, որ հարցին՝ ԻԼԻՊ-ը սպառնո՞ւմ է Հայաստանին, թե՞ ոչ, ամենալավատես քաղաքագետները պատասխանում են, որ՝ այո, սպառնում է»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Թուրքիայի մեր աղբյուրները հաստատում են, որ թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու եւ նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղերի վրա:
Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունները շատ լուրջ արդյունք են տվել: Ահաբեկչության դեմ պայքարում յուրաքանչյուրը պետք է զգա մեր վճռականությունը:
Ուկրաինայի պետպարտքի ծավալը, ըստ երկրի նախարարների կաբինետի տվյալների, 2015թ. վերջին նախնական կանխատեսումների համաձայն կկազմի երկրի ՀՆԱ-ի 91,1%-ը
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը՝ ուղղված իրավապաշտպանների ու լրագրողների դեմ:
Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:
Հունգարական բանակը զորավարժություններ է սկսել, որոնց նպատակը հետագայում երկրի հարավային սահմանների հնարավոր պաշտպանությունն է ներգաղթյալներից՝ նրանց հնարավոր հոսքը կասեցնելու համար:
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել Ֆրանսիայի France 2 պետական հեռուստաալիքի դեմ այն բանից հետո, երբ վերջինս հեռարձակել է լրագրողական հետաքննություն, որում Ադրբեջանը անվանվում է բռնապետություն, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բռնակալ:
39-ամյա լեհը, ով ընկերների հետ միասին ուղևորվել էր որոնելու նացիստների «ոսկե գնացքը», ընկել է լեհական Սվեբոձիցե քաղաքի հին գերմանական գերեզմանոցի դամբարանը: Այս մասին հայտնում է լեհական Radio Wroclaw-ը:
«Ասադի հեռանալը պահանջում են բոլորը: Անգամ ռուսները փոխում են իրենց դիրքորոշումը՝ այն առումով, որ այնքան էլ չեն պնդում Ասադի՝ իշխանության մնալուն: Բայց Պուտինի մտահոգությունն այն է, թե Ասադից հետո ո՞վ կգա իշխանության: Միանշանակ պարզ է, որ այստեղ իսլամիստները կանցնեն իշխանության գլուխ և դա կնշանակի Սիրիայի վերջնական փլուզում, որն արդեն փլուզված է»:
Դիարբեքիր քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ, հայտնում է Hurriyet թերթը: