«Ալ-Քաիդա» խմբավորումը հրապարակավ սպառնացել է հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի խոշոր գործարարների վրա, եթե վերջիններս իրենց գումարները «չտանեն» ԱՄՆ տնտեսությունից, հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ Կուբա կատարած այցի ժամանակ, հայտնում է Vatican Insider պարբերականը:
Թուրքիայի Առևտրի և մաքսային գործերի նախարար Ջենափ Աշչըն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիան ժամանակավորապես փակել է Ուզումլու (Թուրքիա-Իրաք), Էսենդերե (Թուրքիա-Իրան) և Սարայ (Թուրքիա-Իրան) սահմանային անցակետերը: Դա պայմանավորված է վերջին շրջանում երկրում տեղի ունեցեղ ներքին բախումներով:
Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:
Մոսկվան ու Թեհրանը խորհրդատվություններ են վարում ռուսական զենքի գնման շուրջ, RIA Novosti-ին հայտնել է «Ռոսոբորոնէքսպորտի» պատվիրության ղեկավար Իգոր Սևաստյանովը Նիժնի Տագիլում բացված Russia Arms Expo ցուցադրության ժամանակ:
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Միշել Ազնավուրը, ցանկություն է հայտնել մասնակցել Երևանում անցկացվելիք վազքի RunArm 2015 միջազգային կիսամարաթոնին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Այս մասին հայտնում է sputnikarmenia.ru-ն:
Մենք պետք է դաս քաղենք 60-ականների փորձից ու հենց սկզբից հայտարարենք ինտեգրումը՝ որպես գերագույն առաջնայնություն: Եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, ապա դա ավելի շատ շանսեր կբերի, քան ռիսկեր»,- հայտարարել է նա այսօր Բունդեսթագում բանավեճերի ժամանակ:
Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը այսօր հանդիպել է Վրաստանի ազգային զբոսաշրջային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեի հետ, ով այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իրանը համաձայնություն է տվել Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքում: Այս մասին TASS-ին հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանուիթյան պրես-ատաշե Մաքսիմ Սուսլո
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, կարող է վաղը տեղի ունենալ նաև Ուկրաինայում: Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ Եվրամիության վիճակի վերաբերյալ ամենամյա ելույթի ժամանակ:
Հաղորդվում է, որ Իրանի հետ թուրքական սահմանը փակվել է անվտանգության նկատառումներով, ու այդ միջոցառումը կրում է ժամանակավոր բնույթ:
Թուրքիայում արտակարգ դրություն չի սահմանվի: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին, հայտնում է TRT Haber-ը:
«Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող սիրիացի ապստամբները երկար մարտերից հետո գրավել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի խոշորագույն ավիաբազան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ակսիոնովի ընդունելությունը Հայաստանում ոչ բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Դ. Սորրետան (նստավայրը՝ Մոսկվա):
Անկախ Դոնբասում իրավիճակի զարգացումից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը միայն կխստացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այսօր Ռազմական տեխնիկայի, սպառազինությունների միջազգային Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Հունգարական N1TV հեռուստաալիքն աշխատանքից ազատել է օպերատոր Պետրա Լազլոյին, ով ոտքով հարվածել է ոստիկանության հետապնդումներից թաքնվել փորձող սիրիացի փախստականներին, երբ վերջիններս փախչում էին Սերբիայի հետ սահմանակից «Ռեսկե» ճամբարից: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակից Ֆարիդ Սուբխանվերդիևը հետ է կանչվել դիվանագիտական ծառայությունից:
Լատվիական Baltikums International SLA ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը հայտարարել է իր փակման մասին, հայտնում է Report-ը:
Ռուսական տեխնիկայի ու սպառազինությունների պատվերների օտարերկրյա պորտֆելը գերազանցում է 12 մլրդ դոլարը: Այս մասին Նիժնի Տագիլում բացվող Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սևաստյանովը:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Vanity Fair ամսագիրը հենց նրան է տվել առաջին հորիզոնականն իր նոր 2015թ. վարկանշային աղյուսակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռոստովի մարզի Սինյավսկոյե գյուղում ամբոխը դաժանորեն ծեծել էր 22-ամյա հայ Ռաֆայել Խլղաթյանն ու նրա հորը, իսկ այդ ժամանակ ականատեսները իրենց բջջայիններով սառնասրտորեն նկարահանում էին ծեծի տեսարանը, որի հետևանքով Ռաֆայելը գլխին մահացու հարված ստանալու հետևանքով տեղում մահացել էր:
Թուրքիայի հարավային Գազիանտեպ նահանգում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ավստրալիան կընդունի հավելյալ 12 հազար փախստականի, որոնք տուժել են Սիրիայի ու Իրաքի կոնֆլիկտի հետևանքով, հայտնել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարությունը այսօր, ինչպես սպասվում է, կհայտարարի կոնկրետ միջոցառումների մասին, որոնք ուղղված են լուծել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատագույն միգրացիոն ճգնաժամը:
Երևանի օդանավակայանն ամենաէժան մայրաքաղաքային օդանավակայանն է Անդրկովկասում:
Մոսկվայի ոստիկանները որոնում են անհայտ տղամարդու, ով սեպտեմբերի 6-ի երեկոյան մորեմերկ շրջել է Մոսկվայի մետրոյում, հայտնում է LifeNews-ը:
Apple, Google ու Microsoft կորպորացիաները շարունակում են դիմակայել ԱՄՆ արդարադատության նախարարության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի ճնշմանը՝ հրաժարվելով մատչում տրամադրել օգտատերերի նամակագրություններին:
«Վերջին մի քանի օրերին ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլում առևանգել են 11-15 տարեկան 127 իրաքցի երեխաների»,- հեռուստաալիքը մեջբերում է Քրդստանի Դեմոկրատական կուսակցության մամլո քարտուղար Սաիդ Մամուզինիի հայտարարությունը:
Մարդու իրավունքների հարցով ՄԱԿի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները, հայտնում է haqqin.az-ը: