Բաժիններ՝

Սկրիպալի դուստրը կարճ ժամանակով ուշքի է եկել հոսպիտալացումից հետո. The Times

Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, կարճ ժամանակով ուշքի է եկել հոսպիտալացումից հետո, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա եւ իր հայրը ենթարկվել են թունավոր նյութի ներգործությանը:

Այդ մասին հայտնել է The Times լոնդոնյան թերթը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ «33-տարեկան Յուլյա Սկրիպալը, ենթադրաբար, գիտակցության է եկել մարտի 4-ին Սոլսբերիի օկրուգի հիվանդանոց տեղափոխվելուց քիչ անց, նախքան կրկին կոմայի մեջ ընկնելը»: Նաեւ հաղորդվում է, որ նրա 66-ամյա հայրը «մնում է անգիտակից վիճակում»:

Թերթը նշում է, որ Սկրիպալի հարազատներից ոչ մեկը հիվանդանոցին չի դիմել այն ժամանակվանից, երբ նրանց հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում:

Տուժածների այն հարազատների ու մերձավորների թվում, որոնք կարող էին հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, հիշատակված են Սերգեյի մայրը եւ Յուլյայի փեսացուն, որոնք, ենթադրաբար, գտնվում են Ռուսաստանում: Մարտի 22-ին Սոլսբերիի հիվանդանոցի տնօրեն Քարա Չառլզ-Բարքսը հայտնել Է, որ Սկրիպալների վիճակը մնում է օրհասական, բայց կայուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս