
Պետերբուրգում տաք ջրի շատրվանը մի քանի շենքերի ապակիներ է ջարդել

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում տաք ջրի արտենետում է տեղի ունեցել մաշված ջերմատարից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի էներգետիկայի եւ ինժներական ապահովման կոմիտեի նրեկայացուցիչը: Միջադեպը տեղի է ունեցել Դեւյատա Սովետսկայա փողոցի թիվ 18-ում:
Ջարդվել են հարեւան շենքերի ապակիները, վնասվել է մի քանի ավտոմոբիլ, առանց ջեռուցման է մնացել 38 շենք: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այդ հատվածում թերություն են հայտնաբերել վերջին երկու շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ անընդմեջ, ինչը կապված է ջերմատարի խիստ մաշվածության հետ: