
Վրաց-բելառուսական համատեղ ձեռնարկությունը վերելակներ է արտադրելու

Վրաստանը պատրաստվում է արդի մարդատար եւ բեռնատար վերելակների արտադրություն սկսել: Ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, Բալառուսի նախագահի եւ կառավարական պատվիրակության՝ Թբիլիսի կատարած այցի շրջանակներում մարտի 22-ին նոր ձեռնարկությունը դիտել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին եւ Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին։
Թբիլիսիում ձեռնարկությունն ստեղծվել է Բելառուսի «Մոգիլյովլիֆտմաշ» ընկերության եւ SIS ընկերության համագործակցությամբ: Սկզբնական փուլում այն կթողարկի ամսական 40-60 վերելակ: Բելառուսի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել մարտի 22-ին: