Բաժիններ՝

Իսրայելն ընդունեց Սաուդյան Արաբիայի օդային տարածքով անցած առաջին առևտրային ինքնաթիռը. Al Sumaria

Հնդկաստանի Air India ավիաընկերության Boeihg-787 մարդատար ինքնաթիռը 70 տարվա ընթացքում առաջին առեւտրային չվերթն է կատարել Իսրայել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով: Մարտի 23-ին այս մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Air India ավիաընկերության Al139 չվերթը, որը Նյու Դելիից մեկնել էր Թել Ավիվ, Բեն Գուրիոն օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 22:10-ին: Ըստ ավիաընկերության հաղորդումների՝ Air India-ն պլանավորում է նման չվերթեր կատարել շաբաթական երեք անգամ: Սպասվում է, որ սաուդյան թագավորության տարածքով օդային միջանցքը Հնդկաստանից Իսրայել թռիչքի ժամանակը կկրճատի առնվազն երկու – երեք ժամով:

1948 թվականին Իսրայելի Պետության կազմավորման պահից ի վեր հրեական պետություն ընդամենը երկու ուղիղ թռիչք են կատարել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով: Երկու անգամ էլ ինքնաթիռները փոխադրել են ԱՄՆ-ի նախագահների՝ Ջորջ Բուշ Կրտսերին եւ Դոնալդ Թրամփին: Ավելի վաղ մարտի 7-ին հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիան Air India ավիաընկերությանը թույլատրել է օգտագործել թագավորության օդային տարածությունը դեպի Իսրայել թռիչքների համար: Ներկայում Սաուդյան Արաբիան եւ Իսրայելի Պետությունը դիվանագիտական հարաբերություններ չունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս