
Կրետե կղզին «կարմրել է»

Աֆրիկյան փոշին պատել է Հունաստանի Կրետե կղզին, երկինքը նարնջակարմիր գույն է ստացել: Բնակիչներն ստիպված են դիմակներ հագնել փողոց դուրս գալու համար կամ էլ ընդհանրապես մնալ տներում, հաղորդել է Greek Reporter-ը:
Տեսագրությունը հրապարակել է ՆՏՎ-ն իր Telegram-ալիքում։ «Եղանակային պայմանների պատճառով Կրետեն սկսել է ավելի շատ նմանվել Մարսին, քան միջերկրածովյան կղզու»,- նշում է հրատարակությունը: Սաստիկ քամին դժվարացրել է արտակարգ ծառայությունների աշխատանքը, քանի որ մեծացել է շոգի պատճառով սկսված անտառային հրդեհների քանակը:
https://www.youtube.com/watch?v=bbPJDZ2bp-M