Բաժիններ՝

Ուրուգվայի համալսարանում կդասավանդվի արևելահայերեն

Ուրուգվայի համալսարանի հումանիտար և մանկավարժական գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ինստիտուտում ուսանողների համար բացվել է արևելահայերենի կուրսեր: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում մարտի 16-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 6-ն է:

Արևելահայերենի ուսուցման կուրսերի անցկացումը կատարվում է 2016 թվականին ԵՊՀ-ի ու Ուրուգվայի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Համաձայնագրի նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտական հետազոտությունների տարածմանը:

Դասընթացներն անցկացնելու է բանասեր, հայոց լեզվի և գրականության մասնագետ Հովհաննես Բոդուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս