
Ֆրանսիայում պատանդներ վերցրած անհայտ անձը հայտարարել է, որ ԻՊ-ի հետևորդ է. AFP

Ֆրանսիայում պատանդներ վերցրած անհայտ անձը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» կազմակերպության հետեւորդ է: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Ավելի վաղ BFM լրատվական հեռուստաալիքը հայտնել է, որ անհայտ զինված անձինք մարտի 23-ին պատանդներ են վերցրել Ֆրանսիայի հարավի Տրեբ քաղաքի սուպերմարկետում: Հեռուստաալիքի տվյալներով՝ շտապ կարգով սուպերմարկետի շրջան են ուղարկվել ոստիկանության մեծ ուժեր՝ շուրջ 140 մարդ: Սկսվել է հանցագործների կողմից պատանդառված մարդկանց ազատելու գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: