Բաժիններ՝

ԵՄ-ի գագաթնաժողովը հաստատեց Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի սկզբունքները

Եվրամիության գագաթնաժողովը հաստատել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Լոնդոնի հետ հարաբերությունների շուրջ բանակցությունների երկրորդ փուլի բազային սկզբունքները: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, Twitter-ում գրել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, որը նախագահել է Եվրամիության գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստը:

«ԵՄ-ի 27 երկրները (առանց Մեծ Բրիտանիայի) հաստատեցին Brexit-ից հետո ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների շուրջ բանակցությունների բազային սկզբունքները»,-հայտնել է նա: Տուսկն առայժմ մանրամասներ չի ներկայացրել, սակայն ավելի վաղ ԵՄ-ի ինստիտուտների դիվանագիտական աղբյուրները նշել են, որ Բրյուսելը մտադիր է բանակցությունների երկրորդ փուլում կենտրոնանալ երեք հիմնական թեմաների վրա՝ ազատ առեւտրի առավելագույն լայն գոտու ստեղծում, ԵՄ-ի եւ ՄԵծ Բրիտանիայի քաղաքացիների համար հավասար սոցիալական նորմաների ապահովում, պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում, մասնավորապես, ահաբեկչությունից պաշտպանվելու համար:

Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում էր գործարկել այս տարվա սկզբին, սակայն դա մինչ այժմ տեղի չի ունեցել, քանի որ Brexit-ի պայմաններին նվիրված բանավեճերի առաջին փուլում ծագած տարաձայնություններն այդպես էլ չեն հաղթահարվել: Կողմերն առայժմ չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ-ում մնացող Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության կազմում հանցակցությունը լքող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի թափանցիկության ռեժիմի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս