Բաժիններ՝

Նյու Յորքում հուշարձան կկանգնեցվի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում աշխատած փրկարարների հիշատակին

Նյու Յորքի կենտրոնում հուշարձան կկանգնեցվի արտակարգ ծառայությունների այն աշխատակիցների հիշատակին, որոնք աշխատել են Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վայրում:

Այդ մասին ասված է ահաբեկիչների գրոհի զոհերին նվիրված թանգարանի կայքում մայիսի 30-ին հրապարակված հայտարարության մեջ: Մասամբ հողի մեջ խրված վեց միակտոր կերտվածքներ կկանգնեցնեն այն հուշահամալիրի տարածքի ծառուղու երկու կողմում, որը 2011 թվականին ստեղծվել է երկվորյակ աշտարակների տեղում:

Նոր կոմպոզիցիան պետք է հավերժացնի նրանց հիշատակը, ովքեր անձնուրաց կերպով փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ են կատարել ահաբեկչական գործողությունների վայրում, ինչպես նաեւ մեգապոլիսի այն բնակիչների հիշատակը, որոնք հիվանդացել են կամ մահացել, քանի որ ենթարկվել են թունավոր նյութերի ներգործությանը, որոնք արտազատվել են երկնաքերների փլուզման եւ սաստիկ հրդեհի հետեւանքով, որն սկսվել էր տեղի ունեցածից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031