Բաժիններ՝

Իսրայելացի զինվորները ձերբակալել են 17 պաղեստինցիների և առգրավել 15 կգ պայթանյութ

Իսրայելացի զինվորները մայիսի լույս 31-ի գիշերը ձերբակալել են 17 պաղեստինցիների եւ առգրավել 15 կիլոգրամ պայթանյութ Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում կատարած շրջայցերի ընթացքում: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը մայիսի 31-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոստիկանության եւ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ, հակահետախուզություն) օգնությամբ ձերբակալել են 17 պաղեստինցիների, որոնց որոնում Էին քաղաքացիական անձանց եւ զինվորների նկատմամբ ահաբեկչական գործունեության, զանգվածային ահաբեկչության եւ բռնի անկարգությունների մասնակցության կասկածանքով,- ասված է փաստաթղթում:-

Գործողության ընթացքում Մասախին Շաաբիա գյուղում հայտնաբերվել եւ առգրավվել է 15 կիլոգրամ պայթանյութ»: Զինվորականները հավելել են, որ ձերբակալություններն ու խուզարկություններն «իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի արշավի շրջանակներում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031