
Singapore Airlines-ը աշնանը կգործարկի ռեկորդային տևողությամբ ավիաչվերթը

Սինգապուրի Singapore Airlines ավիաընկերությունը հոկտեմբերին կսկսի Սինգապուրից առեւտրային թռիչքներ կատարել ամերիկյան Նյու Ջերսիի նահանգ. դա ամենատեւական չվերթը կլինի աշխարհում: Այդ մասին հայտնել է Channel NewsAsia հեռուստաալիքը:
Սպասվում է, որ առաջին նման ավիաչվերթը կիրականացվի 2018 թվականի հոկտեմբերի 11-ին: Ճամփորդության ժամանակը կկազմի մոտավորապես 18 ժամ 45 րոպե. այդ ընթացքում ինքնաթիռը կհաղթահարի ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն:
Չվերթները Airbus A350-900 ULR-ի ինքնաթիռներով Չանգիի միջազգային օդանավակայանից կկատարվեն Նյու Ջերսիի նահանգի «Նյուարք Լիբերթի» միջազգային օդանավակայան:
Հեռուստաալիքը նշում է, որ ներկայում ամենատեւականը համարվում է Դոհայից Օքլենդ Qatar Airways չվերթը, որը տեւում է մոտավորապես 17 ժամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: