Բաժիններ՝

Մելանյա Թրամփը պատմել է վիրահատությունից հետո իր հիանալի ինքնազգացողության մասին

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է երիկմաների վիրահատությունից հետո իր հիանալի ինքնազգացողության մասին եւ զանգվածային լրատվամիջոցներին խնդրել է չշահարկել այդ թեման:

«Ես տեսնում եմ, որ զանգվածային լրատվամիջոցները շահարկություններ են անում այն բանի առթիվ, թե որտեղ եմ ես եւ ինչ եմ անում: Վստահ եղեք՝ ես գտնվում եմ այստեղ՝ Սպիտակ տանը, իմ ընտանիքի հետ, ինձ հիանալի եմ զգում եւ ջանասիրությամբ աշխատում եմ հանուն երեխաների եւ ամերիկացի ժողովրդի բարօրության»,- գրել է Մելանյա Թրամփն իր Twitter-ում:

Մայիսի 14-ին հայտնի էր դարձել, որ վիրահատել են Մելանյա Թրամփի երիկամները, որը պահանջվել էր բարորակ ուռուցքի բուժման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031