Բաժիններ՝

Կոնգրեսականը քննադատել է Ալիևի ռեպրեսիվ քաղաքականությունը և օրինակ բերել Հայաստանում ծաղկող ժողովրդավարությունը

ԱՄՆ կոնգրեսականը The Hill թերթում հրապարակած հոդվածում խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, նշել, որ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով ադրբեջանական հասարակությունը բնակվում է անազատ հասարակական միջավայրում և որպես ժողովրդավարության օրինակ բերել Հայաստանին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

«Ադրբեջանական հասարակությունը նախագահի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով չի կարողանում ապրել ազատ հասարակական միջավայրում»,-նշվում է կոնգրեսականի հոդվածում:

Նա նշում է, որ Իլհամ Ալիևը, 2003 թ. հորից ժառանգելով իշխանությունը, հետևողական կերպով երկրի հաստատություններն ամբողջականությամբ վերցրել է իր վերահսկողության ներքո:

«Երկրի քաղաքական ընդդիմությանը ջախջախելու համար Ադրբեջանում կիրառվում է հետևողական հետապնդումների և ձերբակալությունների գործելաոճը»,-գրված է հոդվածում:

Անդրադառնալով Ադրբեջանում քաղաքական մոտիվներով կատարված ձերբակալություններին՝ կոնգրեսականը նշել է, որ այդ երկրում ավելի քան 140 «խղճի բանտարկյալ» կա:

«2017 թ. սեպտեմբերին ներկայացուցիչների պալատին իմ կողմից ներկայացված օրինագծում ես Թրամփի վարչակազմին կոչ եմ արել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում հետևողականություն ցուցաբերել մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված անհանգստությունների նկատմամբ»,-նշված է կոնգրեսականի հոդվածում:

Կոնգրեսականը նշում է նաև, որ ներկայացուցիչների պալատ ներկայացրած բանաձևում ինքը կոչ է արել սառեցնել մարդու իրավունքները ոտնահարող ադրբեջանցի գործիչների հաշիվները և արգելել նրանց ճանապարհորդությունն ԱՄՆ-ում:

Սմիթը գրում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով գործընկեր ներկայանալով, փորձում է ետին պլան մղել մադու իրավունքների շուրջ եղած մտահոգությունները:

«Ադրբեջանը, որը չի հարգում սեփական ժողովրդի հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երկարաժամկետ հեռանկարում վերածվում է անվտանգության խնդրի»,-Նշել է Սմիթը:

Օրինակ բերելով՝ Ադրբեջանի հարևաններ Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ Սմիթն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կանգնել ժողովրդավարական իրավունքներ պահանջող իր քաղաքացու կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս