Բաժիններ՝

Դանիայի խորհրդարանը քվեարկեց դեմքը ծածկող գխանոցների արգելման օգտին

Դանիայի խորհրդարանը քվեարկել է հասարակական վայրերում դեմքը ծածկող գլխանոցներն արգելելու կառավարության առաջարկության օգտին: Այդ մասին հայտնել է Դանիայի DR ռադիոն:

Պարզաբանվում է, որ առաջարկության օգտին քվեարկել է 75 պատգամավոր, դեմ՝ 30-ը: Արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 1-ին: Որպես դեմքը լրիվ ծածկող գլխանոցների օրինակներ են նշվում նիքաբը, «բուրքա» քողը, ինչպես նաեւ «բալակլավա» դիմակ-գլխարկները, որոնք բաց են պահում սոսկ աչքերն ու բերանը:

Արգելքի խախտումն առաջին անգամ առաջարկվում է պատժել հազար դանիական կրոն (157 դոլար) գումարի տուգանքով, առավելագույն տուգանքը կարող է լինել մինչեւ 10 հազար կրոն (1568 դոլար) կրկնական խախտման դեպքում:

Օրենքը բուռն բանավեճեր է հարուցել Դանիայի քաղաքական գործիչների եւ տարաձայնություններ՝ կառավարության անդամների շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս