Բաժիններ՝

Չինացին սիրած աղջկան թղթադրամներից պատրաստված հսկայական փունջ է նվիրել և խախտել օրենքը

Չինաստանում տղամարդն իր սիրած աղջկան թղթադրամներից պատրաստված հսկայական փունջ է նվիրել, եւ այժմ նրան օրենքի հետ կապված խնդիրներ են սպառնում: Այս մասին հայտնել է Asia One լրատվական պորտալը:

Չունցին քաղաքի բնակիչը սիրած աղջկան ծննդյան օրը նվիրել է փունջ՝ պատրաստված 334 հազար յուան ընդհանուր գումարի թղթադրամներից: Տոնական երեկույթի հյուրերից մեկը նշել է, որ յուաններից օրիգամիի տեխնիկայով ծաղիկները յոթ ֆլորիստները պատրաստել են տասը ժամից ավելի: «Նա իրոք սիրում է իր ընկերուհուն, իսկ նրա ընտանիքը լքիը փող ունի»,- հավելել Է նա:

Սակայն Չինաստանի ժողովրդական բանկի աշխատակիցը չի գնահատել հայրենակցի ռոմանտիկ ժեստը եւ նշել է, որ սիրահարվածին կարող են դատի տալ ազգային արժույթի դիտավորյալ փչացման համար: «Դա արգելված է, որովհետեւ մարդիկ պետք է գնահատեն յուանը: Գոյություն ունեն սիրո արտահայտման բազմաթիվ միջոցներ, բայց ոչ ոք չպետք է խախտի օրենքը»,- պարզաբանել է նա: Վնասվել են արդյոք թղթադրամները փունջը պատրաստելիս, չի ճշտվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս