Մյանմայում առնվազն հինգ մարդ է զոհվել, հարյուրավոր շենքեր՝ ավերվել անձրևների ու սաստիկ քամու պատճառով
Առնվազն հինգ մարդ է զոհվել, ինչպես նաեւ շուրջ 1400 շենք է ավերվել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք Մյանմայում շարունակվում են մի քանի օր: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Նրա տվյալներով՝ մայիսի 29-ին տեղատարափները մոլեգնել են Յանգոնի, Պեգուի, Մագուեի, Սիկայնի մարզերում եւ Նեյպիդո մայրաքաղաքում, քամու պոռթկումները երկրի առանձին մասերում հասել են ժամում 96 կիլոմետրի:
Իշխանությունները կարգադրել են ստեղծել ժամանակավոր ապաստարաններ: Տեղի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ հորդառատ անձրեւներն ու քամին սկսել են թուլանալ մայիսի 30-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: