Բաժիններ՝

«Մոսկվան ԿԺԴՀ-ի շուրջ պայմանավորվածությունները կպաշտպանի բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու պայմանով». Լավրով

Մոսկվան պատրաստ կլինի պաշտպանել ԿԺԴՀ-ի շուրջ այն պայմանավորվածությունները, որոնք կհամապատասխանեն ներգրավված բոլոր կողմերի շահերին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 31-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Լի Յոն Հոյի հետ Փհենյանում կայացած բանակցությունների արդյունքները:

«Երբ այդ պայմանավորվածությունները ներկայացվեն միջազգային հանրակցության քննարկմանը, հնարավոր է՝ Անվտանգության խորհրդին հարկ կլինի պաշտպանել այս կամ այն ձեռնարկումները, իհարկե, մենք պատրաստ կլինենք հանդես գալ հօգուտ այն կոնկրետ պայմանավորվածությունների, որոնք կհամապատասխանեն ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի շահերին»,- ասել է Լավրովը:

Հյուսիսային Կորեա այցի նախօրեին Լավրովն ընդգծել էր, որ Կորեական թերակղզու խնդիրների վերջնական լուծումը կարող է ձեռք բերվել միայն վեցակողմ (Ռուսաստան, Չինաստան, ԿԺԴՀ, Հարավային Կորեա, ԱՄՆ- եւ Ճապոնիա) բանակցությունների ձեւաչափով, որը ոչ ոք չի չեղարկել:

Լուսանկարը` ТАСС

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս