Բաժիններ՝

ԵՄ-ն Կիևից լրագրող Բաբչենկոյի «սպանության» հետ կապված պատմության մանրամասներ է ակնկալում

Եվրամիությունը ներկայում Կիեւից փորձում է պարզել ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմադրման հետ կապված պատմության մանրամասները: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«Մենք շփման մեջ ենք ուկրաինացի ընկերների հետ, որպեսզի փորձենք ավելի շատ մանրամասներ իմանալ նրանցից»,-ասել է նա: Մայիսի 29-ի երեկոյան Կիեւի ոստիկանությունը հայտնել էր, որ Բաբչենկոն սպանվել է իր տանը: Սակայն մայիսի 30-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ իրականում հատուկ ծառայությունը բեմադրել էր սպանությունը դրա կանխմանն ուղղված գործողության շրջանակում:

Մայիսի 30-ին Կիեւում հրավիրված բրիֆինգի ժամանակ գերատեսչության ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել էր, որ լրագրողը չի տուժել, ինչից հետո Բաբչենկոն ինքն էր ներկայացել լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031