
22 տարեկան հասակում մահացել են տանզանիացի հանրաճանաչ սիամական երկվորյակները

Տանզանիայում ապրող սիամական երկվորյակներ Մարիա եւ Կոնսոլատա Մվաքիքութիները 22 տարեկան հասակում մահացել են տեղի հիվանդանոցում, որտեղ նրանք գտնվում էին վերջին կես տարում, տեղեկացնում է BBC-ին:
Ծնվելուց պորտից ներքեւ միացած քույրերի մոտ ընդհանուր էին լյարդը, թոքերը եւ որոշ այլ օրգաններ, սակայն նրանք ունեին երկու սիրտ, երկու գլուխ եւ առանձին զույգ ձեռքեր: Երկվորյակ քույրերը շատ հայտնի ու սիրելի էին Տանզանիայում: Նրանց մահվանից հետո սոցցանցերում հայտնվել են ցավակցական բազմաթիվ հաղորդագրություններ:
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին Twitter-ում գրել է, որ խորապես վշտացած է նրանց մահվան կապակցությամբ՝ հավելելով, որ Կոնսոլատան եւ Մարիան երազում էին օգուտ բերել երկրին: Անցյալ տարի BBC-ին տված հարցազրույցում քույրերն ասել էին, որ համալսարանն ավարտելուց հետո կցանկանային ուսուցիչ աշխատել:
Մարիան եւ Կոնսոլատան դեմ էին, որ վիրահատության միջոցով բաժանեն իրենց: BBC-ին տված հարցազրույցում նրանք խոստովանել են, որ կցանկանային մի օր ամուսնանալ եւ որ իրենք երկուսով մեկ ամուսին ունենային: