
Տայվանը խոշորագույն զորավարժություններ է սկսել մարտական հրաձգությամբ

Հունիսի 4-ի վաղ առավոտյան Տայվանում խոշորագույն զորավարժություններ են մեկնարկել մարտական հրաձգությամբ, դրանք կշարունակվեն մինչեւ հունիսի 8-ը: Այդ մասին հայտնել է Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:
«Խան գուան» զորավարժությունների գլխավոր խնդիրը համատեղ գործողությունների փորձարկումն է ծովում ու ցամաքում:
Ինչպես նշում է գործակալությունը, զորավարժությունների ընթացքում կմշակվեն զինվորականների գործողություններն ի դեպս Տայվանյան նեղուցի տարբեր կետերից Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ուժերի «ներխուժման», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: