Բաժիններ՝

Թբիլիսիում մետրոպոլիտենը չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով

Թբիլիսիի մետրոն չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում: Այդ մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը:

«Մետրոյի մուտքի մոտ տեղադրված է պլակատ, որում քաղաքացիներին խնդրում են օգտվել ավտոբուսներից, քանի որ մետրոն փակվել է»,- նշում է հեռուստատեսությունը եւ հավելում, որ մեքենավարները նաեւ մտադիր են հացադուլ սկսել: Ընդ ոում ավտոբուսներն այսօր երթեւեկելու են անվճար:

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն ավելի վաղ զայրացել էր մեքենավարների՝ գործադուլ անելու որոշումից եւ հայտարարել, որ նրանք բավարար աշխատավարձ են ստանում:

Մետրոյի մեքենավարները պահանջում են իրենց աշխատավարձը մեկ ժամվա դիմաց 7 լարիից բարձրացնել մինչեւ 10 լարի: Ընդամենը մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 240 մեքենավար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930