Բաժիններ՝

Լիտվայում սկսվեց ՆԱՏՕ-ի Baltops ռազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը

Լիտվայում հունիսի 4-ին ծովից զորքերի ափհանման գործողությունը բացել է ՆԱՏՕ-ի Baltops 2018 ազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:

Ափհանումն իրականացվում է Նեմիրսետա ավանի շրջանում: Գործողությունում գործի են դրված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Oak Hill դեսանտային դոկ-նավը եւ Լեհաստանի ռազմածովային ուժերի դեսանտային ORP Krakow-ը: Ափ են իջնում ԱՄՆ-ի եւ Ռումինիայի ծովային հետեւակայինները, նրանց թիվը չի ճշտվում: Զինվորականների գործողություններին հետւեում են Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, դիվանագետներ, պատվավոր հյուրեր, լրագրողներ:

Baltops 2018 զորավարժությունները կտեւեն 15 օր: Զորավարժություններում գործի են դրված ՆԱՏՕ-ի 14 երկրների եւ դաշինքի գործընկեր Շվեդիայի շուրջ 4 հազար զինվորական նավաստիներ եւ 37 նավեր Baltops-ը ռազմածովային ուժերի խոշորագույն միջազգային զորավարժություններն են Բալթիկ ծովում:

Դրանք ամեն տարի մայիս – հունիսին անցկացվում են 1971 թվականից, կազմակերպիչը Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունն է: Ավելի վաղ զորավարժություններին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի ռազմանավեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս