
Մելանյա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի առաջիկա գագաթնաժողովների ընթացքում

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը նախագահ Դոնալդ Թրամփին չի ուղեկցի Կանադայում G7-ի գագաթնաժողովում եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպմանը:
Հունիսի 3-ին այս մասին Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությանը հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը։
Հեռուստաընկերությունն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Մելանյա Թրամփը հանրության առջեւ չի հայտնվել արդեն 24 օր անընդմեջ:
Մայիսի 19-ին Դոնալդ Թրամփի կինը Սպիտակ տուն էր վերադարձել այն բանից հետո, երբ գրեթե մեկ շաբաթ անցկացրել էր Վաշինգտոնի մրձակա Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում, որտեղ էմբոլիզացիայի բուժընթաց էր անցնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS