Սիրիայի Լաթաքիա քաղաքում պայթյուն է որոտացել։ «Սիրիական դիմադրություն-Ալեքսանդրետայի ազատագրման ժողովրդական ճակատի» կենտրոնակայանում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին։
Անկարան ակնկալում է, որ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականի առաջին ամիսներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի կարող անմասն մնալ, եթե եղբայրական Ադրբեջանը տառապում է։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ առատ հորդառատ անձրևները մի շարք հեղեղումներ են առաջացևել Ջալիլաբադի շրջանում։
Հրապարակվել է նորարարական կենտրոնից Մեդվեդևի տարհանման տեսանյութը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածներ հասցնել Հալեպին։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նախընտրական շտաբի աշխատակիցներին գրել է այն մասին, որ Քլինթոնի «գլխի հետ մի բան այն չէ»։
Անկարան միջոցներ կձեռնարկի, եթե Իրաքի Թալ-Աֆար քաղաքում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Չնայած Միջերկրական ծովով Եվրոպա հայտնվել ցանկացող ներգաղթյալների թիվը կրճատվել է, 2016թ. սկզբից նման ճանապարհորդության հետևանքով ծովում խեղդվել է 3 740 մարդ։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի «Բաց ինովացիաներ» ֆորումի մասնակիցների հետ ստիպված է եղել հեռանալ սրահից, որտեղ անցկացվում է ֆորումը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Սիրիայի կառավարական զորքերի հարձակումները Սիրիայի ազատ բանակի վրա չեն կասեցնի Թուրքիայի ԶՈՒ «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մոտ 30 մարդ է առևանգվել և սպանվել զինյալների կողմից, որոնք առնչություն ունեն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը, հայտնում է BBC-ն վկայակոչելով կենտրոնական Աֆղանստանի Գոր նահանգի իշխանություններին։
«Հալեպում շարունակվում է հայ համայնքի կյանքը՝ հակառակ Հալեպի արևելյան կողմերից հայաբնակ թաղամասերին հասնող ռմբակոծություններին։ Համայնքում արդեն միջոցառումներ են տեղի ունենում։ Վերջերս նաև իմացանք, որ Հայաստանի կողմից ուղարկված օժանդակությունը հասել ու բաժանվել է և՛ Հալեպում, և՛ Դամասկոսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Թուրքիան հայտարարել է, որ սիրիական ռազմական ուղղաթիռը Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների վրա նետել թ տակառային ռումբեր։ Եթե տեղեկությունը հաստատվի, դա կհամարվի Սիրիայում թուրքական զորքերի և սիրիական բանակի առաջին ուղղակի բախումը, գրում է Reuters-ը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում, Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ գիշերվա ժ․02.00-ի սահմաններում, հենց թռիչքուղում այրվել է «Յուտեյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը։
«Առաջին խնդիրը, որ ծառացավ մեր առջև, տնտեսական էր, որովհետև Հալեպի ամենահայաշատ թաղամասը՝ Նոր Գյուղը, գտնվելով սահմանամերձ շրջանում, գրավվեց ահաբեկիչների կողմից և ամենաշատ ռմբակոծության ենթարկված տարածքներից մեկը դարձավ:
ԶԼՄ-ներում չի մարում աղմուկը, որն առաջացրել էր ադրբեջանցի կինոգործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի արտահայտությունները, որը կոչ էր արել հայտնի երկգիչ Սոսո Պավլիաշվիլիին հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան, գրում է Life-ը։
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էնգին Դինչը, ով զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետի պաշտոնը, նշականվել է Էսքիշեհիրի ոստիկանության պետի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, լքելով Սիօտակ տունը 2017թ. հունվարի 20-ին, հնարավոր է, կսկսի աշխատել Սիլիկոնային հովտի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գրում է The New York Times-ը։
«Ռոսկոմնադզորը» մտադիր է Մոսկվայի քաղաքային դատարանից հասնել աշխատանքի որոնման LinkedIn սոցիալական ցանցի արգելափակմանը՝ նշելով, թե այն խախտում է Ռուսաստանում երկրի քաղաքացիների անձնական տվյալների պահպանության մասին օրենքը։
Մեծ Բրիտանիան հաջորդ տարվա գարնանը Էստոնիայում կտեղակայի մոտ 800 զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և անօդաչու թռչող սարքեր։
Եվրամիության իշխանությունները 3 ամսով երկարաձգում են սահմանային հսկողության ռեժմինը Շենգենյան պայմանագրի գոտում՝ կապված ներգաղթյալների հոսքի հետ։ Որոշումը կայացրել է Եվրոպական հանձնաժողովը։
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է 2017թ. մասնակցել երկրի նախագահի ընտրություններին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Թուրքիայի իշխանությունները թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման 37 անդամների անունները ներառել են հետախուզվող անձանց ցուցակում:
ՄԱԿ-ը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մոսուլի շրջանում հաշվեհարդար է տեսնում խաղաղ բնակիչների նկատմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու Հիլարի Քլինթոնի պլանները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, հայտնում է BBC-ն։
«Հատկապես նշվել էՄինսկի պայմանավորվածությունների իրագործմանը աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեքշաբթի երեկոյան NİDA շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով: