Իրանը միջազգային դատարան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից երկրի ԿԲ-ի ունեցվածքի բռնագրավման պատճառով
Թեհրանը Հաագայի միջազգային դատարան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից Իրանի Կենտրոնական բանկի 2 մլրդ դոլարի չափով ունեցվածքի բռնագրավման պատճառով: Այդ մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«ԱՄՆ-ի կողմից Իրանի Կենտրոնական բանկի ունեցվածքի անօրինական բռնագրավման կապակցությամբ Հաագայի միջազգային դատարան Իրանի գանգատի հիման վրա նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին կամ 12-ին»,-նրա խոսքը մեջբերել է IRIB հեռուստաընկերությունը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մայիսին՝ միջուկային գործարքից (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, հայտնել է, որ Իրանի ԿԲ-ի ղեկավարը եւ մի շարք այլ անձինք ներառված են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ Իսլամական հեղափոխության պահպանների իրանական կորպուսին աջակցելու համար:
Պատժամիջոցների ֆիգուրանտների ակտիվները ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի գործ ունենալ նրանց հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: