Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները Կորեական պատերազմի տարելիցին հրաժարվել են ԱՄՆ-ին քննադատելուց

ԿԺԴՀ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցները հունիսի 25-ին ԱՄՆ-ի նկատմամբ քննադատական հոդվածներ չեն հրապարակել Կորեական պատերազմի (1950 – 1953 թվականներ) սկսվելու՝ նշվող տարելիցի առթիվ: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը, որը վերլուծել է «Նոդոն սինմուն» թերթի հոդվածները:

Նշվում է, որ հրատարակությունը թողարկել է միանգամից մի քանի նյութ, որոնք նվիրված են պատերազմի սկսվելու օրվան: Գլխավորապես դրանցում պատմվում է կռված զինվորների ու մարտերի մասին, որոնց նրանք մասնակցել են: Դրա հետ մեկտեղ ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցներն անմիջականորեն չեն հիշատակել ԱՄՆ-ն եւ խուսափել են սովորաբար օգտագործվող արտահայտություններից, ինչպիսիք են «ամերիկացի իմպերիալիստները», «թշնամիները», եւ «ագրեսիան»:

Նախորդ տարիներին նման բովանդակությամբ հոդվածները բնորոշ էին այդ օրվա առթիվ արվող հրապարակումների համար: Ամենայն հավանականությամբ, նման միտումը կապված է Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ շփումների կարգավորման մթնոլորտը չխախտելու ցանկության հետ, նշել է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս