Բաժիններ՝

ՌԴ-ն և Ադրբեջանը կվերադառնան ազատ ավտոտարանցման մասին համաձայնագրի

Ռուսաստանը եւ Ադրբեջանը կվերադառնան երկու երկրների միջեւ ազատ ավտոմոբիլային տարանցման վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին լրագրողներին հայտնել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի եւ շինարարության գծով կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչովը։

«Անցկացված հանդիպումների ընթացքում մենք պայմանավորվեցինք վերադառնալ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասին համաձայնագրին եւ լուծել հիմնական խնդիրներից մեկը՝ տարանցումը Ռուսաստանում եւ Ադրբեջանում պետք է լինի ազատ՝ առանց թույլատրիչ համակարգի»,-ասել է նա, նշելով, որ այդ թեման քննարկվել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման ընթացքում, որը կայացել է հունիսի 24-ին:

Մոսկվիչովի խոսքով՝ դա թույլ կտա «մի քանի անգամ ավելացնել Իրանից Ադրբեջան եւ Ռուսաստան բեռների փոխադրման ծավալները»:

Պետդումայի պատվիրակությունը՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, հունիսի 24-25-ին Ադրբեջանում է գտնվում պաշտոնական այցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930