Բաժիններ՝

Կալիֆոռնիայում շուրջ 3 հազար մարդ է տարհանվել անտառային սաստիկ հրդեհների պատճառով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով կարգադրել են շուրջ 3 հազար մարդու տարհանում իրականացնել Սփրինգ-Վելլի բնակավայրից: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Անտառային հրդեհները նահանգի հյուսիսում մոլեգնում են հունիսի 23-ից: Այդ ընթացքում կրակը ոչնչացել է տասնյակ շինություններ, այդ թվում եւ բնակելի տներ: Փրկարարները նշում են, որ իրադրությունը բարդացնում է ուժգին պոռթկուն քամին:

Բնական հրդեհների դեմ պայքարելու համար գործի է դրված ավելի քան 230 հրշեջ, որոնք օգտագործում են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս