Բաժիններ՝

Սիրիական բանակը 70 զինյալների է ոչնչացրել «Ան Նուսրայի» գրոհը դիմագրավելիս

Ահաբեկիչները Սիրիայի ապաԷսկալացման հարավային գոտում գրոհել են այն բնակավայրերի վրա, որոնք անցել են կառավարության կողմը, հարձակումը հետ է մղվել: Այդ մասին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

«Անցած օրվա ընթացքում ապաէսկալացման հարավային գոտում «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները գրոհել են այն բնակավայրերի վրա, որոնք կամավոր կերպով անցել էին օրինական կառավարության կողմը: Կառավարական զորքերին «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների հետ համատեղ եւ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարձակումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հարձակումը դիմագրավելիս կառավարական զորքերին հաջողվել է ոչնչացնել շուրջ 70 զինյալների: «Ահաբեկիչները կորցրել են երեք միավոր զրահատեխնիկա, 14 սպառազինված պիկապ, եւ մինչեւ 70 սպանված: Սիրիական բանակի զինծառայողների թվում կորուստներ չկան»,-ասել են ռուսական կենտրոնում:

Այստեղ ճշտել են, որ հունիսի 24-ին էսկալացման հարավային գոտու 12 բնակավայրեր կամավոր կերպով անցել են կառավարական զորքերի կողմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս