Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում բռնել են Ռուսաստանի 14 քաղաքացիների: Այս մասին այսօր հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը: Նշվում Է, որ կալանավորվածները Չեչնիայից են:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումն ու հակառուսական պատժամիջոցների չեղարկումը քիչ հավանական են ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, հայտնում է Interfax-ը։
Ռուսաստանը պատրաստ կլինի երկարաձգել «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղը միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունից ստանա գրավոր երաշխիքներ նախագծի իրագործման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ու քաղավիացիայի դաշնային վարչությունը երկարաձգել են արգելքը, որը սահմանված էր 2014թ. դեկտեմբերի 29-ից և որն արգելում էր ամերիկյան ավիաընկերություններին թռիչք իրականացնել Սիմֆերոպոլի և Դնեպրի վրայով, մինչև 2018թ. հոկտեմբերի 27-ը։
Եվրոպական կայունացնող հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ESM) հավանություն է արժանացրել Հունաստանին 2.8 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը, ասվում է ESM-ի մամուլի հաղորդագրությունում։
Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ժամանել է Ադրբեջան։
Զագրեբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում նման հայտարարությամբ է հանդես է եկել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Իրաքի կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն են սահմանել Էր-Ռուտբա քաղաքի նկատմամբ, որը մասնակիորեն գտնվում էր ԴԱԻՇ-ի ենթակայության տակ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի ռազմաօդային ուժերը վերջին 7 օրվա ընթացքում դադարեցրել են թռիչքները Հալեպում։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգի Կվետտա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով սպանվել էր 59 մարդ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Երեկ տեղի է ունեցել Վրաստանի ԶՈւ ժամկետային զինծառայող Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը հայրենի Նինոծմինդա քաղաքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Անթալիայի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ, հայտնել է քաղաքապետ Մենդերես Տյուրելը։
Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դուտերտեն հայտարարել էր, որ Ֆիլիպինները ռազմական դաշինք ունի ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր չէ նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի պատճառով, որ վերջինս չափից շատ ժամանակ է անցկացնում Twitter միկրոբլոգների կայքում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
CNN Turk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքենան, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող հարվածների առնչությամբ։ Լավրովը, իր հերթին, դարձյալ հիշեցրել է Միացյալ Նահանգների խոստման մասին՝ տարանջատել չափավոր սիրիական ընդդիմությունը ահաբեկիչներից։
Ավստրալիայի համերկրային խորհրդարանի ապարատի երեք աշխատակցուհիներ հոկտեմբերի 25-ին վնասվածքներ են ստացել Բրիսբենի այն շենքի 36-րդ հարկում առաստաղի փլվելու հետեւանքով, որտեղ այդ պահին ընթանում էր երկրի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլի խորհրդակցությունն իր նախարարների հետ: Այս մասին հայտնել է Brisbane Times թերթը
Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա հանգստավայրում։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի մոտակայքում։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ընտրատեղամասեր են բացվել ԱՄՆ նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկության համար։ Նահանգը կարևոր նշանակություն ունի նախագահական քարոզարշավում հաղթանակի համար։
Գերմանական Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին Բեռլինում կներկայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ծրագիրը: Համերգին հրավիրված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Զինվորականները ենթադրում են, որ հարձակումը կարող էր իրականացնել «Թալիբանի» հետ կապված «Լաշկար-ե Ջանգվի» խմբավորումը։
Ավելի քան 80 իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ կոչ են արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնում է Վատիկայի մամուլի ծառայությունը:
Ուկրաինան և ևս չորս երկիր միացել է Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. մարտի 15-ը պատժամիջոցների երկարաձգմանը, որը սահմանվել էր Ուկրաինայի ամբողջականությունը խախտելու պատճառով:
Թաիլանդի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 19-ը ստացել է վնասվածքներ: Ինքնաշեն ռումբը պայթել է Պատտանի քաղաքի շուկայում:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփին մերկ վիճակում պատկերող բնական մեծությամբ արձանը 22 հազար դոլարով վաճառվել է Լոս Անջելեսում կայացած աճուրդում:
Դելիից Սան Ֆրանցիսկո չվերթը կատարվել է հոկտեմբերի 16-ին, սակայն միայն վերջերս է տեղեկատվությունը հայտնվել ԶԼՄ-ներում: Ավելի վաղ Air India-ի ինքնաթիռներն այս ուղղությամբ սովորաբար թռչում էին Ատլանտյան օվկիանոսի վրայով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել է Խաղաղ օվկիանոսը:
Շինարարության ավարտի ստույգ ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, սակայն ավելի վաղ տեղեկացվել է, որ «ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում։ Կառույցի վերնամասում գտնվում է հետիոտների անցումը, որը պատրաստված է ապակուց, այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Այս օրերին Պեկինում ընթանում է կուսակցության փակ համագումարը։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ քառօրյա համագումարի ընթացքում որոշումներ կկայացվեն, որոնք կավելացնեն Սի Ցզինպինի լիազորությունները։