Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
Թուրքական զորքերի ներխուժումը Սիրիայի տարածք ակնհայտ ագրեսիա է, որի դեմ սիրիական բանակը պայքարելու է բոլոր հասանելի միջոցներով, ասվում է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երկու զարմիկներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի աջակցությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարում։
Ադրբեջանում նոյեմբերի 22-ին մասնավորեցվելու է ևս 78 պետական ձեռնարկություն և օբյեկտ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Գույքի հարցերով պետական կոմիտեին։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակցին՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է «անհաջողակ»՝ քննադատելով նրա այն հայտարարությունը, թե ինքը կարող է պարտության դեպքում չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը, որը ներկայումս գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, երբևէ պատկանել է Թուրքիային: Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի Բուրսա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարել է Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) 19 զինյալի ոչնչացման մասին:
Շաբաթ երեկոյան մահացել է WikiLeaks պորտալի տնօրեն Գևին Մաքֆեդիենը: Այդ մասին Twitter-ի միկրոբլոգի իր էջում հայտնել է կազմակերպությունը.
Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է սպանվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ նշելով, որ ճշտվում է նրանց գործունեության տեսակը։ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ բնակարանում դիեր են հայտնաբերվել՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։
Պահպանողականների կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դեւիդ Դեւիսը քննադատության է ենթարկվել պատանի այն միգրանտների ատամներն ստուգելու առաջարկության պատճառով, որոնք Կալեից Մեծ Բրիտանիա են ժամանել ազգականների մոտ:
«Համանախագահներին այլ ելք չի մնում, քան շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմներ ներդնելու հարցում ավելի բիրտ դիվանագիտական ուժ կիրառել, քանի որ ապրիլյան մղձավանջը նման իրավիճակում կարող է կրկնվել»,- նման համոզմունք հայտնեց Հալբախը:
Տետեյանները գրատպությունից բացի՝ հետաքրքրված էին այլ բազմաթիվ ոլորտներով: Տետեյանների տպարանը, ձեռագրային ավանդույթին համապատասխան, մի շարք նպատակների ծառայող կենտրոն էր.
Ճարտարապետ Միհրան Լատիֆյանը պատմության մեջ հայտնի է որպես ժամանակակից Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր ճարատարապետներից և քաղաքաշինարարներից մեկը:
Քլոե Քարդաշյանը և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ծանոթացել են 2009 թվականին, The Celebrity Apprentice ռեալիթի-շոուի նկարահանումների ժամանակ, բայց նրանց հարաբերությունները հենց սկզբից լավ չդասավորվեցին:
Թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում կալանավորվել է մոտ 35 հազար մարդ, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահների տեղակայումը բանակցային գործընթացի տարր է, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մեղադրել է Ռուսաստանին սիրիական ճգնաժամի խորացման մեջ:
Սիրիացի ապստամբները թուրքական տանկերի աջակցությամբ հարձակվում են Սիրիայի Դեմոկրատական ուժերի դիրքերի վրա (SDF), որոնք գերազանցապես բաղկացած են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներից (YPG), հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի Զարդաբի շրջանում տղամարդը գլխատել է իր կնոջը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ճապոնիայի Ուցունոմիա քաղաքի այգիներից մեկում պայթյունների հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 3-ը տուժել է, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Ռուսաստանի Ռյազան քաղաքի 10 հարկանի շենքերից մեկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 15 մարդ վնասվածքներ է ստացել:
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Վրաստանի Զուգդիդի շրջանի 3 ընտրական տեղամասերում կայացած կրկնակի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Էդիշեր Տոլորայան, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իշխող կուսակցության նախընտրական շտաբին:
Հայտնի թուրք պատմաբան, ամերիկաբնակ Թաներ Աքչամը թուրքական Т24 պարբերականին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է 1915թ. օսմանյան բանակի շարքերում ծառայող հայ զինվորը փրկել Էնվեր փաշայի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի կյանքը:
Եմենի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Ուլդ ալ-Շեյխը կոչ է արել բոլոր կողմերին պայմանավորվել երկրում ևս 3 օրով հրադադարի երկարաձգման շուրջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջոցներ ձեռնարկել Իրաքում, քանի որ բավարարված չէ Վաշինգտոնի և Բաղդադի խոստումներով, թե «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները չեն մասնակցի Մոսուլի գրավմանը:
Լիտվայում հոկտեմբերի 23-ին երկրի 68 ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։
Իրաքի կառավարական զորքերը մտել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք տանող ճանապարհին տեղակայված վերջին բնակավայրը, հայտնում է Al Sumaria արաբական հեռուստաալիքը:
Սիրիայում Ռուսաստանի խնդիրը ահաբեկչական կազմակերպություններից ազատագրելն է ու երկրի փլուզումը կանխելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: