«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում». Վյաչեսլավ Վոլոդին
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ հարաբերությունների սրման, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու դա: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում»,-հայտարարել է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ կայացած հանդիպման ընթացքում: