«Տեսանելի ապագայում Թուրքիան դժվար թե ակտիվություն ցուցաբերի Հարավային Կովկասում». Ռուբեն Սաֆրաստյան

«Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ Սիրիա ներխուժած թուրքական զորքերի կազմում կռվում էր նաև մի գումարտակ, որը կազմված էր Չինաստանի ույգուրներից, և նրանց հնարավորություն տրվեց ուղիղ եթերով դիմել աշխարհին՝ հայտարարելով, որ իրենց հաջորդ ռազմական գործողությունները պետք է լինեն Չինաստանում, որ նրանք պետք է ազատագրեն թուրքալեզու ժողովուրդներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի քաղաքականությանը, թուրքագետն ասաց, որ դա պայմանավորված է աշխարհաքաղաքականությամբ.

«Թուրքիայի աշխարհաքաղաքականությունը ներկայում կենտրոնացած է Մերձավոր Արևելքում և Սիրիայում, այստեղ է Թուրքիան խնդիրներ լուծում։ Տեսանելի ապագայում Թուրքիան դժվար թե ակտիվություն ցուցաբերի Հարավային Կովկասում»։

Իսկ Սիրիայում, ըստ նրա՝ Թուրքիան դժվար թե ետ քաշվի այն տարածքներից, որոնք հիմա գտնվում են նրա հսկողության տակ. «Մասնավորապես Թուրքիայում վերջին տարիներին անընդհատ շրջանառվում է նոր Թուրքիայի քարտեզը, որի մեջ մտնում են նաև Հյուսիային Սիրիայի և Հյուսիսային Իրաքի տարածքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930