«Ես չէի ասի, որ պետք է փոխվի դիվանագիտությունը կամ դիվանագիտական գործընթացը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ճիշտ, անհրաժեշտ ձևաչափ է, մենք կարող ենք փոքր-ինչ ավելի գոհ լինել, կամ քննադատել այդ խմբի գործունեությունը, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն ձևաչափ է, այլև ինստիտուցիոնալ փորձ ու հիշողություն»:
Ամերիկյան աջ ծայրահեղական Կու-Կլուկս-Կլան կազմակերպությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Մոսկվայի գրասենյակը փակվել է:
«Բոլոր երեք հեռուստաբանավեճերից հետո վաճառվող ապրանքների 57 տոկոսը Քլինթոնի հուշանվերներն են, 43 տոկոսը՝ Թրամփինը։ Այսինքն՝ տարբերությունը փոքրանում է»,- ասում է նա։
Ոմանք շտապեցին իրենց անվստահությունն արտահայտել՝ նշելով, թե ոչինչ չի փոխվի, քանի դեռ ներկայիս ղեկավարները մնում են իրենց պաշտոններին, իսկ ուրիշները որդեգրեցին ավելի խելամիտ սպասողական կեցվածք… Վարչապետը վերջերս զգուշացրեց բոլոր կողմերին, որ նա նույնիսկ մեկ հավելյալ օր չի մնա պաշտոնում, եթե տեսնի, որ իր ջանքերն ապարդյուն են…
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզված է, որ կանայք երբեք չեն կարող դառնալ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանաներ, հաղորդում է The Guardian-ը։
Զեկույցում նշվում է, որ լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր վայրերն են Սիրիան և Իրաքը, որտեղ ԴԱԻՇ-ի զինյալները 2014թ. մահապատժի են ենթարկել ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչների։ Այդ երկու երկրներում 2014թ. սպանվել է 24 լրագրող, 2015-ին՝ 23։ Ուկրաինայում 2014թ. սպանվել է 7, Աֆղանստանում՝ 5 լրագրող։ Պակիստանում 4 լրագրող սպանվել է 2014-2015թթ.։
Նոյեմբերի 2-ը Լրագրողների դեմ հանցագործությունների և անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ առիթով հրապարակված ուղերձում կոչ է արել հարգել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հիշատակը, որոնք սպանվել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։
Գերմանիայի կառավարությունը դաշնային հողերին հավելյալ 2.6 մլրդ եվրո կհատկացնի փախստականների կարիքները հոգալու նպատակով, հայտնում է Deutche Welle-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ֆինանսների նախարարությանը։
Եվրամիությունը ցանկանում է տեսնել իր հարևաններին, այդ թվում՝ Ադրբեջանին, ժողովրդավարական, բարգավաճ և կայուն երկիր, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորերկրյա ցնցումները տեղի են ունեցել Օնի քաղաքից 4 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում 13 մարդ է զոհվել կարաոկե-բարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, հայտնում է BBC News-ը։
ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով գրասենյակի ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների հետ, որոնք առնչվում են երկրում մահապատժի հնարավոր վերականգնմանը:
Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն այն սկզբունքների շուրջ, որոնցով պետք է տարանջատվեն Սիրիայի ընդդիմությունն ու ահաբեկիչները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Նավթի արդյունահանման ծավալը Ադրբեջանի ամենախոշոր գազային հանքավայրում՝ «Շահ Դենիզում», այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 10%-ով՝ մինչև 8.21 մլրդ խորանարդ։
Թուրքիայի Չորում նահանգում այսօր 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի Լեհաստանում և Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայման դեմ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայում ակտիվ պայքար են մղում ահաբեկչության դեմ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 28-29-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ուկրաինան համաձայնել է փոխհատուցել վնասը, որը կրել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը Կիև վերադարձի պատճառով, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Համբուրգի դատարանն այսօր ձեռնամուխ է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնավոր հայցի քննմանը՝ ընդդեմ գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի (Jan Böhmermann), որը պահանջում է ամբողջությամբ արգելել Թուրքիայի նախագահի մասին բանաստեղծության տարածումը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զարգացող երկրների փոխառություններն Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Համաշխարհային բանկից անվանել է գաղութացման և ստրկացման նոր ձև, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Պաշտոնյաները կնքել են միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գրասենյակը, փոխել են շինությունում առկա կողպեքներն ու անջատել էլեկտրականությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Amnesty International-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արտեմևին։
Սաբուչինսկի շրջանի Նարդարան ավանում Ադրբեջանի ՆԳՆ մարմինները հերթական օպերատիվ-քննչական միջոցառումներն են անցկացրել՝ նպատակ ունենալով հայտնաբերել զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր։
Վրաստանը չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար։ Ի հավելումն՝ որոշ պայմանների դեպքում, թագավորության քաղաքացիները երկրի տարածքում կարող են մնալ մինչև 1 տարի, հայտնում է Arab News-ը։
Վերջինս այդ մասին հայտարարել է երեկ՝ Բաքվում հրավիրված կլոր սեղանի ժամանակ։ Հանդիպումը նվիրված է եղել արդյունաբերական թեմաների քննարկմանը։
Հետաքննությունն ավարտվել է 2005 թվականին: Ըստ որում փաստաթղթերը հրապարակվել են այն պահին, երբ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, որոնց Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, մասնակցում է որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, մնացել է մեկ շաբաթ:
2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները սեպտեմբեր ամսվա համեմատ կրճատվել են 127.2 մլն դոլարով (3.08 տոկոսով)՝ մինչև 4 005.5 մլն դոլար։