Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Մայամի, ԱՄՆ
Մարզադաշտ «Մայամի»
1/32 եզրափակիչ
Արգենտինա-Կաբո Վերդե` 3:2
Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ նվաճեց աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի ուղեգիրը՝ 1/32 եզրափակչում` լրացուցիչ ժամանակում, 3:2 հաշվով առավելությանհասնելով Կաբո Վերդեի նկատմամբ։
Հանդիպման սկզբից նախաձեռնությունը պատկանում էր արգենտինացիներին, որոնք ավելի շատ էին վերահսկում գնդակը և հաճախ էին սպառնում մրցակցի դարպասին։ Ճնշումն արդյունք տվեց 29-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսին, ստանալով Լիսանդրո Մարտինեսի հեռահար փոխանցումը, դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Առաջին կեսում աշխարհի գործող չեմպիոնները ստեղծեցին ևս մի քանի վտանգավոր պահ, սակայն Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյան վստահ էր գործում։
Երկրորդ խաղակեսում Կաբո Վերդեն սկսեց ավելի հաճախ անցնել հակագրոհների։ 59-րդ րոպեին Դերոյ Դուարտեն հավասարեցրեց հաշիվը՝ ստիպելով խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի մեկնարկում Արգենտինան կրկին առաջ անցավ հաշվի մեջ. 92-րդ րոպեին Լիսանդրո Մարտինեսը գրավեց մրցակցի դարպասը։ Սակայն Կաբո Վերդեն հերթական անգամ ապացուցեց իր մարտական բնավորությունը, և 103-րդ րոպեին Սիդնի Լոպես Կաբրալը գեղեցիկ հարվածով կրկին վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2։
Միայն 111-րդ րոպեին Կաբո Վերդեից ինքնագոլի հեղինակ դարձավ Դինեյ Բորգեսը ու Արգենտինան հաղթեց այս խաղում:

