Բաժիններ՝

Ուկրաինան կարդիականացնի Թուրքիայի Mi-17 ուղղաթիռները. Արսեն Ավակով

Ուկրաինան կզբաղվի Թուրքիայի ժանդարմերիայի կողմից օգտագործվող «Mi-17» տիպի բազմաֆունկցիոնալ 17 ուղղաթիռների վերանորոգմամբ և արդիականացմամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր Twitter-ի էջում։

Ավակովը նշել է.
«Ուկրաինան հաղթեց Թուրքիայի ժանդարմերիայի 17 «Mi-17» ուղղաթիռների վերանորոգման և արդիականացման վերաբերյալ հայտարարված մրցույթում, որի արժեքը կազմում է 40մլն դոլար։ Մենք օդային տրանսպորտի հարթակում ունենք յուրահատուկ ներուժ։ Թուրքիայի հետ համագործակցությունը մեզ համար ռազմավարություն է»։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է այդ ուղղաթիռները վերանորոգվելու և արդիականացվելու են Ուկրաինայի արևմուտքում գտնվող Քոնոթոփ շրջանում գտնվող գործարաններից մեկում։

Հիշեցնենք, որ նախօրեին Ավակովը գտնվում էր Անկարայում, որտեղ հանդիպել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ։

TRT haber

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս