Մերկելը Պուտինի և Էրդողանի հետ քննարկել է Իդլիբի իրադրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի եւ, մասնավորապես, Իդլիբի իրադրությունը:
Այդ մասին նա հայտնել է RTL եւ N-TV հաեռուստաալիքներին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել սեպտեմբերի 6-ին:
«Մենք չպետք է հումանիտար աղետ թույլ տանք Իդլիբում, դա կարեւոր խնդիր է լինելու»,- ընդգծել է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը: «Ես այդ մասին խոսել եմ Էրդողանի եւ Պուտինի հետ»,- ասել է Մերկելը:
Նրա կարծիքով՝ Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը միանշանակ չէ, քանի որ այնտեղ կան արմատական խմբեր, որոնց դեմ պետք է պայքարել, մյուս կողմից՝ հարկավոր է պաշտպանել խաղաղ բնակչությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: