Բաժիններ՝

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել է 20-ի

Քաբուլի արևմտյան հատվածում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես փոխանցում է 1TV հեռուստաընկերությունը, ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի և 17 վիրավորի մասին:

Առաջին պայթյունը որոտացել է մարտարվեստի ակումբում մրցումների ժամանակ: Պայթուցիկ սարքն ակումբ էր բերել մահապարտ-ահաբեկիչը: Երկրորդ պայթյունը որոտացել է նույն ակումբից ոչ հեռու:

Tolo News հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ երկրորդ հարձակումն ուղղված է եղել իրավապահների դեմ, որոնք արձագանքել էին առաջին պայթյունի դեպքին:

Դեռևս ոչ մի կազմակերպություն պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930