
ԱՄՆ-ի կանանց մեծամասնությանը չի գոհացնում Թրամփի աշխատանքը. հարցում

Ամերիկացի կին ընտրողների ճնշող մեծամասնությունը, ավելի ստույգ՝ 66 տոկոսը, հավանություն չի տալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը: Այս տվյալները ներկայացված են ABC հեռուստաալիքի եւ The Washington Post թերթի կողմից համատեղ անցկացված հարցման նյութերում։
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի կին քաղաքացիների 59 տոկոսը, որոնք ձայնի իրավունք ունեն, նշել են, որ «կտրականապես հավանություն չեն տալիս» վարչակազմի ղեկավարի պաշտոնում նրա գործունեությանը: Հարցման ժամանակ կանանց 30 տոկոսն արտահայտվել է նրա օգտին, նրանց 20 տոկոսը «վճռականորեն հավանություն է տալիս» նրա աշխատանքին: Հասարակական կարծիքի այս ուսումնասիրությունն անցկացվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են նոյեմբերի 6-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: