Մարիխուանա. օրինականացված, բայց սահմանափակումներով. aliq.ge

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք կներկայացվեն կառավարությանը՝ առաջիկա նիստի ընթացքում։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ տեղեկացնում է ՆԳՆ-ն:

Հաղորդագրության համաձայն՝ մարիխուանայի օգտագործումն արգելվում է. հասարակական վայրերում, հասարակական տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, 18 տարեկանից ցածր անձանց, ուսումնամեթոդական հաստատությունում։ Բացի այդ, ըստ նախարարության, մարիխուանայի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու համար վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության:

Օրինագծի համաձայն, որոշ մասնագիտությունների տեր մարդիկ, առհասարակ, զրկվելու են մարիխուանայի օգտագործման իրավունքից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վրաստանն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930